ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Երևե­լի հա­յը, նշա­նա­վոր մե­կե­նա­սը

Երևե­լի հա­յը, նշա­նա­վոր մե­կե­նա­սը
19.06.2020 | 01:20
«Ա­մե­րի­կա­հայ նկա­րա­հա­վաք Անդ­րա­նիկ Շա­հի­նյա­նի հետ ծա­նո­թա­ցել եմ, երբ Հա­յաս­տան էր բե­րել Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տի մաս­նա­կից իր վա­նե­ցի հոր ա­ճյու­նը և թա­ղել հե­րո­սա­մար­տին նվիր­ված ար­ծիվ-հու­շար­ձան­նե­րից մե­կի տակ։ Մի ա­ռի­թով հարց­րի, թե չի՞ ու­զում հա­վեր­ժաց­նել իր ա­նու­նը սե­փա­կան հա­վա­քա­ծուից ո­րոշ գոր­ծեր ըն­ծա­յե­լով Ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հին։ Հրա­ժեշտ առ­նե­լիս հանձ­նեց ինձ Շա­բա­նյա­նի կտա­վը»։
Շա­հեն ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
«Նկա­րա­հա­վա­քի պատ­մու­թյուն­ներ»

ՍԱՐ­ԴԱ­ՐԱ­ՊԱ­ՏԻ  ԿԱ­ՄԱ­ՎՈ­ՐԸ` ԿՐԵՄ­ԼԻ ԲԺՇ­ԿԱ­ՊԵՏ


Նա ծն­վել է 1898-ի վեր­ջին օ­րը, Երևա­նում, ծա­ռա­յո­ղի ըն­տա­նի­քում։ 1918-ին ա­վար­տում է գիմ­նա­զիան, պատ­րաստ­վում դառ­նալ բժիշկ։ Ե­րա­զան­քը մի պահ ան­կա­տար մնաց, պա­տա­նի Ա­րա­մը մեկ­նում է ռազ­մա­ճա­կատ, մաս­նակ­ցում Կար­սի, Սա­րի­ղա­մի­շի և Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տե­րին։ Եր­կիր Նաի­րին փրկ­ված էր և խա­ղաղ ու կա­ռու­ցո­ղա­կան հան­գր­վան էր գտել խոր­հր­դա­յին կայս­րու­թյան կազ­մում։ Նա գնաց ե­րա­զան­քի հետևից, սո­վո­րեց Մոսկ­վա­յի հա­մալ­սա­րա­նի բժշ­կա­կան ֆա­կուլ­տե­տում։ Եվ կարճ ժա­մա­նակ անց ճա­նաչ­վեց որ­պես փայ­լուն մաս­նա­գետ` ու­րո­լո­գիա­յի ո­լոր­տում։ Տա­րի­ներ անց, հա­սու­նու­թյան շե­մին Ա­ՐԱՄ ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄՅԱ­ՆԸ գոր­ծի է անց­նում ԽՍՀՄ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­հայտ 4-րդ գլ­խա­վոր վար­չու­թյու­նում, ա­պա­քի­նում է կրեմ­լյան բո­սե­րին` հա­վուր պատ­շա­ճի ար­ժա­նա­նա­լով պատ­վի ու հար­գան­քի։ Նաև սի­րո, չէ՞ որ խիստ տհաճ մարմ­նա­կան տկա­րու­թյամբ տա­ռա­պող­նե­րի ցա­վերն ա­մո­քող բժիշ­կը սո­վո­րա­կան մե­կը չէր։ Հար­գան­քի ու սի­րո տուր­քի դափ­նին ի­ջավ բժշ­կա­պե­տի ու­սե­րին, նրան շնորհ­վեց սո­ցիա­լիս­տա­կան աշ­խա­տան­քի հե­րո­սի կո­չում։ Սար­դա­րա­պա­տի կա­մա­վոր մար­տի­կը Կրեմ­լի բժշ­կա­պետն էր ու­րո­լո­գիա­յի, այլ բնո­րոշ­մամբ` մի­զա­նոթ­նե­րի բուժ­ման բնա­գա­վա­ռում։

Նրա վրա կախ­ված եր­կինքն ա­նամպ մնաց ան­գամ Ստա­լի­նյան բռ­նա­դա­տում­նե­րի ըն­թաց­քում։ Նրա կա­խար­դա­կան նշ­տա­րը մշ­տա­պես պա­հանջ­ված էր։ Նա ան­խար­դախ էր, մեծ հմայ­քի տեր էր և ա­ռա­քե­լու­թյուն­ներ ու­ներ։ Վաղն­ջա­կան օ­րե­րի ա­ռա­քե­լու­թյու­նը հայ­րե­նի­քի փր­կու­թյունն էր։ Հա­սու­նու­թյան տա­րի­նե­րի ա­ռա­քե­լու­թյու­նը` Հի­պոկ­րա­տի երդ­մա­նը հա­վա­տա­րիմ մնա­լը։
Բայց կար նաև հո­գե­շահ ա­ռա­քե­լու­թյու­նը` սերն առ կեր­պար­վեստ։ Եվ ա­հա խիստ աշ­խար­հիկ գոր­ծի նվի­րյա­լը տա­րի­նե­րի ըն­թաց­քում ձեռք է բե­րում կտավ­ներ ու կեր­պար­վես­տի այլ բարձ­րար­ժեք նմուշ­ներ։ Բա­րե­բախ­տա­բար, կո­ղակ­ցու­հին այս գոր­ծում նրա հա­մա­խոհն էր։

ԿԱՐ­ԳԱԴ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ ԹԻՎ 14


1979-ի դեկ­տեմ­բե­րի 17-ին ՀԽՍՀ մի­նիս­տր­նե­րի խոր­հր­դի թիվ 14 ո­րոշ­մամբ ստեղծ­վում է Ռու­սա­կան ար­վես­տի թան­գա­րա­նը Երևա­նում։ 1980-ի հոկ­տեմ­բե­րի 23-ի թիվ 539 հրա­մա­նով ՀԽՍՀ կուլ­տու­րա­յի մի­նիստ­րու­թյու­նը հիմ­նադ­րում է վե­րոն­շյալ թան­գա­րա­նը Երևա­նի մշա­կու­թա­յին սր­տում` Թա­մա­նյան փո­ղո­ցում, օ­պե­րա­յին թատ­րո­նի և Կո­մի­տա­սի ան­վան կոն­սեր­վա­տո­րիա­յի հարևա­նու­թյամբ։ 1984-ի նո­յեմ­բե­րին բաց­վում են Ռու­սա­կան ար­վես­տի թան­գա­րա­նի դռ­նե­րը, ա­ռա­ջին տնօ­րենն ար­վես­տա­բան Ա­նա­հիտ Ֆլ­ջյանն էր։ Կուլ­տու­րա­յի մի­նիստ­րու­թյան վե­րոն­շյալ հրա­մա­նից չորս տա­րի և մեկ ա­միս անց է թան­գա­րա­նը բա­ցում դռ­նե­րը։ Չորս տար­վա բա­ցը մի կողմ դնե­լով` հետևենք Ա­րամ Աբ­րա­հա­մյա­նի խոս­քին և գոր­ծին, նշե­լով, որ ռու­սա­կան ար­վես­տի վեր­ջի­նիս հա­վա­քա­ծուն ա­մե­նան­շա­նա­վոր­նե­րից էր աշ­խար­հում, բաղ­կա­ցած էր մի քա­նի հա­րյուր բարձ­րա­կարգ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից և թան­գա­րան հիմ­նե­լու հիմ­նա­վոր հայտ էր։

Նա ողջ կյան­քում ձեռք էր բե­րում ար­վես­տի գոր­ծեր, լայն կա­պե­րը իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վում, բարձր վար­ձատ­րու­թյու­նը և հար­գան­քը կա­նաչ ճա­նա­պարհ էին բա­ցում այս ինք­նա­տիպ հա­վա­քոր­դի ա­ռաջ։ 1980-ը բախ­տո­րոշ էր 81-ա­մյա հռ­չա­կա­վոր բժշ­կի և նշա­նա­վոր հա­վա­քոր­դի կյան­քում. նա... բա­ժան­վում է հա­վա­քա­ծուից։ Բա­ժան­վում էր, հա­վա­նա­բար, սր­տի ցա­վով, քա­նի որ ցան­կա­ցած հա­վա­քոր­դի հա­մար հա­վա­քա­ծուն աշ­խար­հիկ և հոգևոր մտահ­ղաց­ման ու ցան­կու­թյան բարձ­րա­կետն է, և հրա­ժա­րու­մը սե­փա­կան հա­վա­քա­ծուից ան­խո­հե­մու­թյան գա­գաթ­նա­կետն է։ (Սա­կայն Ա­րամ Աբ­րա­հա­մյա­նի հո­գու խոր­քում չէր ա­նէա­ցել երկ­րի քա­ղա­քա­ցին, մշ­տա­պես ար­թուն պա­հակ էր կանգ­նած հայ­րե­նի­քի պաշտ­պան կա­մա­վոր-զին­վո­րը)։ Նա 350 թան­գա­րա­նա­յին մա­սունք նվի­րա­բե­րեց Հա­յաս­տա­նին` ան­նա­խա­դեպ իր ձեռ­նար­կը հիմ­նա­վո­րե­լով այս­պես. «Ես ցան­կա­նում եմ, որ հնա­րա­վո­րինս շատ մար­դիկ տես­նեն այս ա­մե­նը, այս գե­ղեց­կու­թյու­նը։ Ես գի­տեմ, թե ինչ­պես են Հա­յաս­տա­նում ըն­կա­լում և սի­րում ռու­սա­կան մեծ մշա­կույ­թը։ Գի­տեմ և հենց այդ պատ­ճա­ռով էլ հա­վա­քա­ծուս կտա­կե­ցի Հա­յաս­տա­նին»։

ԹԱՆ­ԳԱ­ՐԱ­ՆՈՒՄ


Այս­տեղ ռու­սա­կան կեր­պար­վես­տը հա­մա­կարգ­ված և տե­ղա­կայ­ված է յոթ դահ­լիճ­նե­րում։ 19-րդ դա­րա­վեր­ջի և 20-րդ դա­րաս­կզ­բի ռու­սա­կան գե­ղան­կար­չու­թյան, գրա­ֆի­կա­յի, բե­ման­կար­չու­թյան և դե­կո­րա­տիվ ար­վես­տի ընտ­րա­նին է շո­ղար­ձակ­վում, ռու­սա­կան և հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի երևե­լի­ներն են գե­ղա­գի­տո­րեն հարս­տաց­նում մայ­րա­քա­ղա­քի այս ան­կյու­նը։ Վ. Սե­րով, Կ. Կո­րո­վին, Ա. Բե­նուա, Ե. Լան­սե­րե, Ս. Սու­դեյ­կին, Պ. Կուզ­նե­ցով, Կ. Պետ­րով-Վոդ­կին, Պ. Կոն­չա­լովս­կի և այլք։ Ա­նուն­ներ, որ կբազ­մա­պատ­կեն աշ­խար­հի յու­րա­քան­չյուր թան­գա­րա­նի փառ­քը։ Այս զար­մա­նա­լի ան­հա­տի մեջ, ինչ խոսք, Սաս­նա ծուռն էր նն­ջում, ո­րը պար­բե­րա­բար արթ­նա­նում և նրան մղում էր սխ­րան­քի։ Տե­սեք, վե­րոն­շյալ վար­պետ­նե­րի գոր­ծե­րից բա­ցի, նրա հա­վա­քա­ծուն ամ­բող­ջաց­նում էին եվ­րո­պա­կան ու ռու­սա­կան ճե­նա­պա­կին և ա­պա­կին, 18-19-րդ դա­րե­րի կա­հույ­քը, ժա­մա­ցույց­ներն ու մո­մա­կալ­նե­րը, ո­րոնք ներ­քին կար­գով մերժ­ված էին սոց­ռեա­լիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սա­կան կա­ղա­պար­նե­րում գտն­վող Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում։ Բայց Ա­րամ Աբ­րա­հա­մյա­նը միշտ և ա­մե­նուր, ռազ­մա­ճա­կա­տում և կլի­նի­կա­յում, վեր­նա­խա­վի հան­դի­սա­վոր ըն­դու­նե­լու­թյուն­նե­րի շքե­ղա­շուք և կո­նյա­կա­զարդ սրահ­նե­րում ինքն իր հետ էր, իր ե­րա­զանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման ուխ­տա­վորն էր նա։ Տեր և տի­կին Աբ­րա­հա­մյան­նե­րը զա­վակ չու­նե­ցան. թող այս միտքս պա­թե­տիկ հն­չի, սա­կայն մի՞­թե ռու­սա­կան ար­վես­տի հրա­շա­լի թան­գա­րա­նը նրանց հո­գե­զա­վա­կը չէր։
Ա­րամ Աբ­րա­հա­մյա­նի հա­վա­քա­ծուն բարձր էր գնա­հատ­վում ոչ միայն ար­վես­տա­սեր հան­րու­թյան կող­մից։ Այն գնա­հա­տել և այ­սօր էլ գնա­հա­տում են կեր­պար­վես­տի խո­րա­գետ տե­սա­բան­ներն ու քն­նա­դատ­նե­րը։
Եվ ա­հա խնդ­րա­հա­րույց մի հար­ցով դի­մում եմ ժա­մա­նա­կի իշ­խա­նու­թյա­նը, մի՞­թե ժա­մա­նա­կը չէ «Հայ մե­ծեր» քա­րոզ­չա­կան պատ­կե­րա­շա­րում, ուր եր­բեմն սպր­դում են պա­տա­հա­կան ա­նուն­ներ, ար­ժա­նա­վո­րել երևե­լի հայ և նշա­նա­վոր մե­կե­նաս Ա­րամ Աբ­րա­հա­մյա­նի ա­նու­նը։ Նա վախ­ճան­վեց 90 տա­րե­կա­նում, Մոսկ­վա­յում։ Նրա շի­րի­մը Հա­յաս­տա­նում է։


ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ


Մի՞­թե Կրեմ­լի վի­րա­բույժ Ա­րամ Աբ­րա­հա­մյա­նի ա­նու­նը չէր միա­ձուլ­վի հա­զա­րա­վոր այլ բժիշկ­նե­րի հետ և, ի վեր­ջո, չէր հայ­տն­վի մեր պատ­մու­թյան լու­սանց­քում։ Բայց նա հա­վա­քորդ էր և մե­կե­նաս։ Եվ նրա ա­նունն այն փա­ռա­հեղ կո­հոր­տա­յում է, ուր Լա­զա­րյան­ներն են և Ման­թա­շյան­ցը, Ա­րա­մյանցն ու Գյուլ­պեն­կյա­նը, Հայ­կա­կան աշ­խար­հի նշա­նա­վոր մե­կե­նաս­նե­րը։ Եվ, վս­տա­հա­բար, Ա­րամ Աբ­րա­հա­մյա­նի ա­նու­նը մա­տե­նագր­ված է «Հայ կեր­պար­վես­տի մե­կե­նաս» պատ­վո ա­տյա­նում։
ՈՒ մի՞­թե ժա­մա­նա­կը չէ, որ այ­սօր մե­կե­նա­սու­թյան լուրջ հայտ ներ­կա­յաց­նեն նո­րա­գույն ժա­մա­նակ­նե­րի հայ մե­ծա­հա­րուստ­նե­րը` Հա­յաս­տա­նում և Սփյուռ­քում։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Դմիտրի Նալբանդյան. «Պրոֆեսոր Արամ Աբրահամյանի դիմանկարը»
  • Թանգարանի ցուցասրահներից մեկը
  • Թան­գա­րա­նի առա­ջին տնօ­րեն Անա­հիտ Ֆլջ­յանը
Դիտվել է՝ 9636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ